National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.04.2021
Պատգամավորների հարցերը՝ հիմնական զեկուցողին
1 / 2

Ապրիլի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:

Պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին:

Անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գալիք ընտրությունները թույլ կտան հաղթահարել ճգնաժամն այս ընտրական օրենսգրքով: Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ միանշանակ այո:

Էդմոն Մարուքյանի պնդմամբ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, իսկ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է մեկ այլ նախագիծ: Հովակիմյանը հավաստիացրեց, որ այն, ինչ առաջարկվում է այս փոփոխությամբ, առկա է մեծ փաթեթում, այսինքն՝ այստեղ չկա որեւէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել:

Սոֆիա Հովսեփյանի հարցը վերաբերում էր օրինագծով առաջարկվող մյուս փոփոխություններին: Ի պատասխան նշվեց, որ քննարկված նախագծով փոփոխվում է միայն երկու դրույթ:

Պատասխանելով Թագուհի Թովմասյանի այն հարցին, որ փոփոխությունների վերաբերյալ մի քանի տասնյակ առաջարկ է ներկայացրել ԿԸՀ-ի նախագահը՝ Հովակիմյանն ընդգծեց, որ դրանք վերաբերում են «Ընտրական օրենսգիրք» մեծ փաթեթին, որը դեռ չի ներկայացվել:

Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր պատճառը, որ 3 տարվա մեջ նոր ընտրական օրենսգիրք չընդունեց: Հովակիմյանը նշեց, որ այդ ընթացքում նախատեսվում էր ընդունել նոր Սահմանադրություն: Հետեւաբար ճիշտ հերթականությունը կլիներ այն, որ սկբզում ընդունվեր  նոր Սահմանադրությունը, ապա ընտրական օրենսգիրքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am